Քաղաքականություն

Հայկական կողմն Ադրբեջանի վարչապետի հետ շփումը օգտակար է համարում՝ մի շարք հարցերում դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմն Ադրբեջանի վարչապետի հետ շփումը օգտակար է համարում՝ մի շարք հարցերում դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.

«Ճաշի ընթացքում երեք վարչապետները նստած են եղել նույն սեղանի շուրջ: Նույն սեղանի շուրջ նստած են եղել նաեւ ճաշից առաջ եւ հետո՝ բարձրաստիճան հյուրերի ընդունելության եւ ճանապարհման սրահում:

վ3.jpg (218 KB)

Պաշտոնական ճաշի, դիմավորման, ճանապարհման ընթացում նրանք միասին են եղել մի քանի ժամ (պաշտոնական ճաշին այլ վարչապետներ ներկա չեն եղել):

Այս շփումների ընթացքում քննարկվել են ամենատարբեր հարցեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող»:

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շփումները կրել են ոչ պաշտոնական, չպլանավորված բնույթ: Հայկական կողմը Ադրբեջանի վարչապետի հետ տեղի ունեցած շփումը օգտակար է համարում՝ առնվազն մի շարք հարցերում կողմերի դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով:

Վրացական կողմը «Մետաքսի ճանապարհ» համաժողովի պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր միջոցառումները կազմակերպել է բարձր մակարդակով, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

վ2.jpg (236 KB)

վ4.jpg (245 KB)

վ5.jpg (107 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում