Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից է, որ ցանկացած բախումների, պատերազմների դեպքում ձգտում է խաղաղ կարգավորման, կողմ է խաղաղ կարգավորմանը նաև կովկասյան տարածաշրջանում:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որը կերաշխավորի, որ տարածաշրջանում հաջորդ տասնամյակներում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ: Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,-ասաց Հունգարիայի արտգործնախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ Հունգարիան Ադրբեջանի հետ 2021 թվականին բանակցություններ էր վարել ՝ 5 ռազմագերի Հայաստան վերադարձնելու հարցով:

«Թույլ տվեք հավաստիացնել, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու համար մեր կապերը: Որպես դրա դրսևորում մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ՝ ի աջակցություն այն ընտանիքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ցուցաբերել նաև այդ անձանց բուժման գործում, մեր բուժհաստատությունները պատրաստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին: Նաև Հունգարիայի մանկական ճամբարներն են պատրաստ դա անել»,-ասաց Հունգարայի ԱԳ նախարարը:

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էրունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։

Հայերեն العربية English Español Français Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը