Քաղաքականություն

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության․ Ղարիբաշվիլի

1 րոպեի ընթերցում

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության․ Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, այդ մասին Մետաքսի ճանապարհի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում: Ավելորդ է ասել, որ մշտական խաղաղությունը օգուտ կբերի մեր բոլոր երկրներին, ավելի լայն տարածաշրջանին և արժանի բարգավաճում կբերի մեր ժողովուրդներին», - ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ ուրախ է Թբիլիսիում հյուրընկալել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, որոնք մասնակցել են Մետաքսի ճանապարհի համաժողովին։

Նախկինում Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում