Սպորտ

Ըմբիշ Մանվել Խնձրցյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մանվել Խնձրցյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձել է աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ալբանական Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Խնձրցյանն ուժերը չափեց ռուս մարզիկի հետ և զիջեց` դառնալով արծաթե մեդալակիր:

Նախօրեին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում