Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում նշված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղազախստանի գլխավոր ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Ձեր կողմից հետևողականորեն իրականացվող՝ պետականության ամրապնդման, տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման քաղաքական ուղին ամուր հիմք է հանդիսանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար:

Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի հետագա համատեղ ջանքերը՝ ի շահ հայ-ղազախական համագործակցության ընդլայնման, լիովին պահանջված են և համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ, Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և մեծ հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում