«Տերյան մշակութային կենտրոն»-ը հայկական տարազները ներկայացրել է Վիեննայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տերյան մշակութային կենտրոն»-ը հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությամբ է հանդես եկել Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը կրել է «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագիրը:

Ներկայացվել են հայկական ավանդական տարազի ավանդույթները և դրանց հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով:

Բացմանը խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ու ընդգծել հայկական ավանդական տարազների և գորգերի ուրույն տեղը հայկական հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր է գնահատել «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործունեությունը որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների և ձեռներեցության հաջող համադրման օրինակ:

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ շեշտելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։

Հայերեն English

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը