Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։

Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հակաօդային պաշտպանությունն առանցքային կարևորություն ունի։

Նշվում է, որ երկու նախարարները ստորագրել են Thales մակնիշի GM 200 3 ռադարի վաճառքի վերաբերյալ, որոնցից Ֆրանսիան նաև Ուկրաինային է մատակարարել, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ապագայում ֆրանսիական հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Mistral հրթիռների մատակարարման վերաբերյալ։

Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև Հայաստանին կօգնի ցամաքային զորքերի վերապատրաստման հարցումև կաջակցի զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու երկրի ջանքերին։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հավատարիմ են Հայաստանի հետ պաշտպանական հարաբերություններին՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները նույն ռազմական և քաղաքական միությունների անդամ չեն։ «Դա հիմնված է այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանվել»,- հայտարարել է Լըկորնյուն Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել