1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը միջազգային հանրության կողմից այլևս չի դիտարկվում որպես վստահելի գործընկեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով հետևյալ հարցին. Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը խախտել է Լեռնային Ղարաբաղի վրա չհարձակվելու իր խոստումը, կարելի է արդյոք Եվրամիությանը տալ խոստում և խախտել այն առանց որևէ հետևանքի բախվելու:
«Հետևանքներ եղել են: Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը կորցրել է միջազգային հանրության վստահությունը: Որպես վստահելի գործընկեր այլևս չի դիտարկվում միջազգային հանրության կողմից»,-ասաց Ռոթը:
Բունդեսթագի պատգամավորը շեշտեց՝ ամեն ինչ պետք է անեն, որ գործընթացը տեղի ունենա բանակցային սեղանի շուրջ, և ձեռք բերվի կենսակայուն խաղաղություն, որը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: