Հասարակական

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը շրջայց է կատարել Եղվարդի և Աշտարակի կրթական հաստատություններում

6 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը շրջայց է կատարել Եղվարդի և Աշտարակի կրթական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի և Արագածոտնի մարզեր, շրջել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ տնօրեն Մամիկոն Շահբազյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ: Նաիրիի արհեստագործական ուսումնարանը 97 սովորող ունի, նրանցից երկուսը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներ են, որոնք իրենց ուսումը շարունակում են վարսավիրական և խոհարարական գործ մասնագիտություններով: Ուսումնարանը մասնագետներ է պատրաստում նաև տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությամբ: 2023/24 ուսումնական տարում Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան է ընդունվել 35 սովորող ինչպես Եղվարդից, այնպես էլ հարակից մյուս բնակավայրերից: Նախարարի տեղակալը մտահոգիչ է համարել սովորողների թվի ոչ բավարար քանակը ու նաև որպես առաջնային խնդիր` արձանագրել գույք-շենքային պայմանները:

Արաքսիա Սվաջյանը շրջել է լսարաններով, հետևել մասնագիտական առարկաների դասապրոցեսին, հետաքրքրվել, թե ինչ ակնկալիքներ ունեն սովորողները ստացած կրթությունից և արդյոք դա բավարար համարում են՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է գործնական գիտելիքների ստացումը՝ ժամանակակից կրթության չափանիշների բավարարման առումով:

«Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցն էր, որտեղ նա նախ հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ապա դպրոցի տնօրեն Համեստ Մելիքյանի ուղեկցությամբ ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին և հանդիպել ուսուցչական կազմի հետ:

Համեստ Մելիքյանի տեղեկացմամբ՝ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժներից 11-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել բավականին բարձր արդյունքներ: Ի դեպ, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Սիմոնյանին ԿԳՄՍ նախարարության կողմից օրերս որակավորման 4-րդ տարակարգ է շնորհվել, իսկ 2021 թվականին նա կամավոր ատեստավորումը հաղթահարել է 100 տոկոս արդյունքով: Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի ևս երկու ուսուցիչներ ունեն տարակարգեր: Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը ուսուցիչները բարձրացրել են տարակարգի շնորհման կարգի հետ կապված որոշ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներկայացվող փաթեթի պահանջներին: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ տարակարգի շնորհման կարգը վերանայվում է, ինչը նաև փաստաթղթավորման ծավալի նվազում կենթադրի: «Այդուհանդերձ, ուսուցիչների մանկավարժական կարողությունները գնահատելու համար անհրաժեշտ են բավականաչափ նյութեր՝ դասալսման արձանագրությունների, դասի պլաններ և այլնի հետ կապված»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում իր մասնագիտական գործունեությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեկ ուսուցիչ: Արաքսիա Սվաջյանը նրան հորդորել է գրանցվել ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում, ինչի շնորհիվ նա 30 տոկոս հավելավճար ստանալու հնարավորություն կունենա:

Ուսուցիչների կողմից բարձրացված մյուս հարցը վերաբերել է գրավոր աշխատանքների համար դպրոցների կողմից տրամադրվող լրավճարներին: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ երբևէ որևէ նախկին ֆինանսավորման կարգում այսպիսի բաղադրիչ նախատեսված չի եղել, և գրավոր աշխատանքների համար տրվող վճարները դպրոցի ներսում կայացվող որոշումներ են. յուրաքանչյուր դպրոց իրավասու է քննարկել ու այն պահպանել։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է՝ դպրոցներն ինչպես որ իրականացնում էին այս գործընթացը, կարող են նույն կերպ այն շարունակել: Նա նաև պարզաբանել է, որ սեպտեմբերից ուժի մեջ մտած՝ դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը դպրոցների գործունեության համար բարելավումներ է ապահովում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանի վերջին կանգառն Արագածոտնի մարզի Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանն էր: Նախարարի տեղակալը տնօրեն Հարություն Ճանճապանյանի ուղեկցությամբ շրջել է լսարաններով, ծանոթացել ուսումնարանի շենքային պայմաններին, ուսումնասիրել սովորողների ուսումնառության պայմանները: Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանը շուրջ 120 սովորող ունի՝ խոհարարական գործ, ոսկերչություն և կարուձև մասնագիտություններով:

Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում