Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հասկանում է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը․ Մուշիկիվաբո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հայտարարել է, որ իրենք հասկանում են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիզ Մուշիկիվաբոն այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այսօր, երբ խոսվում է ՖՄԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին, նախևառաջ անդրադարձ է արվում այն անձանց ճակատագրին, ովքեր դեռ մնացել են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև խոսվում է այնտեղ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու անհրաժեշտության մասին, որովհետև մշակութային արժեքները շատ կարևոր են մարդկանց համար և ավելին արժեն, քան ֆինանսական արժեքները։ ՖՄԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոնք ունեն նման հանձնառություն, հասկանում են դրա կարևորությունը։ ՖՄԿ-ն իր համերաշխությունն ու աջակցությունն է ցուցաբերում նաև անհետ կորածների և Ադրբեջանում գերեվարված անձանց ընտանիքներին»,- ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Մուշիկիվաբոն նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է պաշտպանվեին։ «Այն պահից, երբ անցել եմ իմ գործառույթների կատարմանը, մշտապես աջակցել եմ այն գաղափարին, որ նախևառաջ պետք է հասնենք կոնֆլիկտի (խմբ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն) հավասարակշիռ, ընդունելի, արդար լուծմանը՝ հենվելով միջազգային իրավունքի դրույթների վրա։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհում առկա է խառնաշփոթ, անկանոն իրավիճակ, ինչով ել պայմանավորված են բոլոր բարդությունները, քանի որ պատերազմներն ու կոնֆլիկտները չափազանց մեծ են։ Մենք շատ բարձր ենք գնահատում հայկական կողմի քայլերը, որոնց շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ, որոնք չսպասված իրավիճակում լքել էին իրենց տարածքները, արժանապատվորեն, շատ բարձր մակարդակով ընդունվել են Հայաստանում»,- ընդգծել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը 2027 թվականի ֆրանկաֆոն մարզամշակութային խաղերն իր մոտ անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հավելելով, որ շատ երջանիկ կլինի, որ դրանք անցկացվեն հենց Հայաստանում։ «Հուսով եմ, որ ՖՄԿ անդամ շատ երկրներ դրականորեն կարձագանքեն Հայաստանի հայտին, և ավելի խաղաղ պայմաններում կայցելենք տարածաշրջան։ Հայաստանի արտգործնախարարին սպասում ենք նաև Կամերունում, որտեղ մոտակա ամիսներին կկայանան փակ լսումներ ամենատարբեր թեմաների շուրջ։ Շատ կարևոր է, որպեսզի որոշումներ ընդունելուց առաջ նախարարներն անմիջականորեն լսեն իրենց հայ գործընկերոջ տեսակետները»,- եզրափակել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը։

Հայերեն العربية English Français Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին