Հասարակական

Երևանում հանկարծամահ է եղել Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյա

1 րոպեի ընթերցում

Երևանում հանկարծամահ է եղել Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հանկարծամահ է եղել Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ներքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին»,-նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:

Հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում