Մշակույթ

«Ռեանիմանիա» փառատոնի MarAni հարթակը՝ ճանապարհ դեպի միջագզային շուկա

4 րոպեի ընթերցում

«Ռեանիմանիա» փառատոնի MarAni հարթակը՝  ճանապարհ դեպի միջագզային շուկա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն այս տարի տեղի է ունենալու հոկտեմբերի 22-28-ը Երևանում։

Փառատոնի նպատակը ոչ միայն կինոարվեստի այս ուղղության և հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը նպաստելն է, այլև հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու և սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակ ստեղծելը։

Այս ուղղությամբ առաջին քայլերը Փառատոնը կատարել էր դեռևս 2010 թվականին՝ ստեղծելով MarAni անիմացիոն շուկայի հարթակը։ Որոշակի դադարից հետո, «Ռեանիմանիայի» 15-րդ հոբելյանական փառատոնին կրկին գործարկվում է MarAni (Անիմացիոն շուկայի բիզնես ֆորում) հարթակը՝ էլ ավելի կատարելագործված և նորովի ձևաչափով։

MarAni հարթակի շրջանակում հոկտեմբերի 27-ին և 28-ին ԹՈՒՄՈ կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) նախատեսվում են անհատական հանդիպումներ գլխավոր խոսնակների հետ, պանելային քննարկումներ «Կինը անիմացիոն ոլորտում», «Անիմացիոն ֆիլմերի և հեռուստաֆիլմի համարտադրություն», «Հիմնադրամների դերն ու նշանակությունը անմիմացիայի մեջ» թեմաներով համաշխարհային լավագույն ստուդիաների անիմատորների, ռեժիսորների, AI և VR-ի մասնագետների, պրոդյուսերների մասնակցությամբ, ինչպես նաև լինելու են առանձին ելույթներ առաջատար մի շարք մասնագետներից կողմից։ MarAni ֆորումին հանդիսատեստը հնարավորություն ունի լսելու այնպիսի մասնագետների, ինչպիսիք են ռեժիսոր, hատուկ և վիզուալ էֆեկտների մասնագետ Դեյվ Բոսարտ (ԱՄՆ), Էդ Հուկս (ելույթի թեմա՝ «Կերպարների խաղը անիմացիայում»), անիմատոր, ռեժիսոր Ջոան Գռաց, ռեժիսոր Շոն Մ. Բոբբիտ, Խավյեր Դե լա Չիկա (ելույթի թեմա՝ «Ընդլայնված արվեստ. Արհեստական ​​բանականությամբ գեներատիվ հնարավորությունների ուսումնասիրում») և այլն։Պանելիային քննարկումների մուտքն ազատ է։

393761326_293828713572697_8019390435471138740_n (1).jpg (1.99 MB)

MarAni-ի կարևորագույն բաղադրիչներից մեկը համարտադրության հարթակն է, որտեղ հայ սցենարիստները և անիմատորները հեղինակավոր ընկերությունների պրոդյուսերներին ներկայացնում են իրենց նախագծերը, և հնարավորություն ունենում հետագայում նրանց հետ համագործակցելով համարտադրել այդ նախագծերն ու գաղափարները։

«Ռեանիմանիա» փառատոնից նշում են՝ այդպիսի հաջողված փորձ արդեն ունեցել են. մի շարք հայ անիմատորներ ստեղծել են իրենց անիմացիոն ֆիլմերը։

Երբ 2010 թվականին MarAni հարթակը գործարկեցինք, արձագանքները բավականին շատ էին ու դրական, հասկացանք, որ այդ ձևաչափն անպայման պետք է պահել ու շարունակել։ Մի քանի տարի դադար ունեցանք, և այդ տարի որոշեցինք ավելի հագեցած օրակարգով MarAni-ն գործարկել։ Մենք հիանալի անիմատորներ ու ռեժիսորներ ունենք, ես հուսով եմ ու նաև՝ վստահ, որ հարթակը կօգնի նրանց դուրս գալ միջազգային շուկա, և միջազգային պրոդյուսերների հետ իրականություն դարձնել իրենց նախագծերը», նշում է «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանաովորը Երևանի քաղաքապետարնն է, իսկ գլխովար աջակիցը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնին աջակցում են նաև«Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMMA), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտն ուՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP)։

Փառատոնի ծրագրի և MarAni հարթակի մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական վեբ կայքում՝ https://reanimania.com:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում