Տնտեսություն

Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

1 րոպեի ընթերցում

Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հայաստանի տնտեսության բարձր աճը կապել Է ԱՊՀ երկրներին ինտեգրվելու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պեսկովը այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«ԱՊՀ-ն պահպանում է իր արդիականությունը։ Նայեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերին։ Այո, աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով։ Այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ լավագույն ժամանակներում միայն Չինաստանն է նման բան ցուցադրել։

«Դուք կարծում եք, որ դա հենց այնպես է։ Ոչ, դրանք ինտեգրման արդյունք են», - վստահեցրել է Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում