Տնտեսություն

ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայաստան նավթամթերք մատակարարելու հնարավորությունն ընդլայնելու արձանագրություն

1 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայաստան նավթամթերք մատակարարելու հնարավորությունն ընդլայնելու արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետական Դումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին Մոսկվայում։ Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման նավթային խեժի մատակարարման հնարավորությունը նավթային բիտումի մատակարարման հնարավորությամբ փոխարինում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում