Տնտեսություն

Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել և ապահովել բարձր տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստի ժամանակ։

«Ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն` 2023 թվականին նույնպես Հայաստանը կունենա բարձր տնտեսական աճ, մենք հիմա վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գնահատականը պահպանողական է և մեծ հավանականությամբ Հայաստանն ավելի բարձր տնտեսական աճ կունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում