Շախմատի ազատազրկված անձանց հավաքականն անցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի ազատազրկված անձանց Հայաստանի հավաքականը Շախմատի ակադեմիայումհոկտեմբերի 11-ին առցանց եղանակով մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, առաջնությանը մասնակցում են նաևՊորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իրանի, Սլովենիայի և Ջերսիի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։Ազատազրկված անձանց Հայաստանի թիմն արդեն չորրորդ անգամ է մասնակցում միջազգային առաջնությունների՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ակտիվ համագործակցության, որը սկիզբ է դրվել դեռևս 2015 թվականին։

«Մինչ առաջնությունը քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար անցկացվել են շախմատի ներհիմնարկային և միջհիմնարկային մրցաշարեր։ Այդ մրցաշարերի արդյունքում ընտրվել և Հայաստանի հավաքականի թիմում ընգրկվել են առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած լավագույն խաղացող դատապարտյալներ Գեղամ Դավեյանը՝ «Նուբարաշեն», Մարատ Սարգսյանը, Վալերի Թումասյանը՝ «Արմավիր», Հակոբ Աբաջյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել է ՖԻԴԵ-ի վարպետ, մարզիչ Սարգիս Մանուկյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մրցման բացմանը և ընթացքին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Ամբակում Գրիգորյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, ՔԿԾ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։

Նշվում է, որ Հայաստանի դատապարտյալների հավաքականի թիմը, հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի, Ջերսիի, Իրանի և Պորտուգալիայի թիմերի նկատմամբ, անցել է եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։

Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 13-ին։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն