Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշն ավելին է, քան 2022 և 2019 թվականների սեպտեմբեր ամիսների տվյալները։ 2022 թվականի սեպտեմբերին գրանցվել է 198 հազար այցելություն, 2019 թվականի սեպտեմբերին՝ 221 հազար:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 25 տոկոս։

Հայաստան եկած զբոսաշրջային ցուցանիշի կառուցվածքում առաջին տեղում Ռուսաստանն է՝ 51 տոկոս, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10 տոկոս, երրորդ տեղում Իրանն է՝ 6 տոկոս։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ ակտիվություն նկատվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Էմիրություններից։

«Մենք ակտիվ աշխատում ենք տարբեր հարթակներում՝ Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։ Նախորդ շաբաթ Իտալիայում էինք՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսին։ Իտալիան մեզ համար նոր ուղղություն է, գիտեք, որ ուղիղ չվերթեր կան տարբեր քաղաքներից դեպի Երևան, հիմա մենք թիրախային աշխատանք ենք կատարում իտալական շուկայում՝ գովազդելու Հայաստանը։ Այս ընթացքում եղել ենք Ֆրանսիայում 12 տուրօպերատորի հետ։ Տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ բավական հետաքրքրություն կա Ֆրանսիայից։ Նոյեմբերին էլ մեկնելու ենք Լոնդոն, կրկին մեծ խմբով, ներկա ենք լինելու սպասվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Նման խոշոր միջոցառումներին սովորաբար ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային վայրերը, արշավային, արկածային տուրիզմի հնարավորությունները, խոհանոցը»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային պորդուկտներրը դարձել են բավական բազմազան։ Յուրաքանչյուր երկրում, կախված տեղի բնակիչների նախասիրություններից, կա հնարավորություն ներկայացնելու ամենատարբեր տուրիստական փաթեթները։

Հայերեն العربية English Español Français Türkçe

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ