Քաղաքականություն

ԱՄՆ-ի նպատակն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանված լինեն․ Մեթյու Միլլեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նպատակն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանված լինեն․ Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա չի համաձայնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների հետ, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական նկրտումներ ունի»։

«Դա բոլորովին ճիշտ չէ։ Հարավային Կովկասում մեր միակ նպատակն է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տևական խաղաղություն և կայունություն, և, իհարկե, ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքները և իրավունքները պաշտպանված լինեն», - ասել է Մեթյու Միլլերը։

Նա նաև հրաժարվել է մանրամասներ հաղորդել Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Բաքվի պաշտոնյաների միջև այս օրերին Ադրբեջանում կայացած հանդիպման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում