Քաղաքականություն

Մոսկվան դիտարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան դիտարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ համալիրի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Մենք հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- ասել է Գալուզինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում