Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Ուկրաինայի նախագահը։
«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
During our first-ever meeting, Armenian Prime Minister @NikolPashinyan and I focused on the security situation in the South Caucasus. Ukraine is interested in the region’s stability and friendly relations with its nations. We also discussed our bilateral cooperation and… pic.twitter.com/xtOB2XvXsl
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 5, 2023