Փաշինյանին հրավիրել են ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Այսօր Գրանադայում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- ասել է նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Մեցոլան չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են Փաշինյանին սպասում Եվրախորհրդարանում, սակայն նշել է, որ «մի քանի շաբաթից»։

Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ աջակցության կարիքն ունի։

«Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է, քանի որ հազարավոր մարդիկ լքել են Լեռնային Ղարաբաղը», - հավելել է նա։

Հայերեն English Français Русский Türkçe

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին