Լեհաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված մարդասիրական բեռը հասել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն:

Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ քայլեր են ձեռնարկել` ապաստան, բժշկական օգնություն և ֆինանսական աջակցություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, այս երևույթի մասշտաբն այնքան մեծ է, որ այլ երկրներ ևս օգնության են հասնում: Մենք ցանկանում ենք ցույց տալ Լեհաստանի աջակցությունը Հայաստանին այս դժվարին իրավիճակում»,-ասաց Գերվելը:

Նրա խոսքով՝ Լեհաստանի կողմից տրամադրված օգնությունը ներառում է 10 տոննայից ավելի սննդամթերք, ծածկոցներ և 200 շարժական մահճակալ՝ իրենց օժանդակ պարագաներով:

«Ի պատասխան Երևանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կոչի՝ ԼՂ-ից փախստականների հրատապ կարիքների համար Լեհաստանը նվիրաբերում է 200 հազար դոլար»,-հայտնեց Լեհաստանի փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ Լեհաստանը և Հայաստանը սերտ հարաբերությունների երկար պատմություն ունեն, և չէին կարող գործնական օգնություն չցուցաբերել։

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 630 անձ արդեն ժամանել է Հայաստան, և նրանց 98 տոկոսը արդեն իսկ պաշտոնական հաշվառում են անցել։ Նրա խոսքով՝ գույքագրվել են նրանց կարիքները, որոնց լուծման ուղղությամբ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել և շարունակելու է իրականացնել։

«Բնականաբար, այս հարցում կարևոր է նաև մեր գործընկերների օժանդակությունը՝ հումանիտար աջակցության տեսքով: Նշեմ, որ տարբեր երկրներից արդեն իսկ ունեցել ենք հայտեր, որ մեր գործընկերները պատրաստակամ են ցանկացած կարիքի դեպքում արձագանքել և իրենց լուման ներդնել մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար, և Լեհաստանն առաջին պետություններից է եղել»,-մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ հումանիտար բեռը պահեստներ տեղափոխվելուց հետո «Հումանիտար կենտրոն»-ից ստացված ազդակների հիման վրա կբաշխվի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի հավասարության սկզբունքներով բավարարվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները:

Հայերեն English Español Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին