Քաղաքականություն

Ֆրանսիայի Սենատի նախագահը էթնիկ զտում է որակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Սենատի նախագահը էթնիկ զտում է որակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս․ արդյոք պետք է զոհե՞լ այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։ Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին։ Նրանց ստիպել են լքել մի հող, որն իրենցն էր։ Եթե ​​դա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում