Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հիշեցնելով, որ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։

Բորելը շեշտում է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հիմնվել է՝ հետաքննելու և դատական կարգով հետապնդելու «միջազգային հանրության՝ որպես ամբողջության նկատմամբ մտահոգություն առաջացնող լրջագույն հանցագործությունները»։

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը», - նշված է հայտարարությունում։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ միասին կշարունակի աշխատել և նպաստել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև ՄՔԴ-ի ամբողջականությանը:

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ընդդիմադիր«Հայատսան» և«Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծին, սակայն իշխող«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար են եղել այն վավերացնելուն համաձայնություն տալու համար։

Հայերեն العربية English Español Français Русский

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել