ԼՂ հայերի բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․ Կատրին Կոլոննա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասաց նա։

Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։

«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:

Կոլոննան ընդգծեց, որ այն խոսակցությունները, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել և ստեղծված իրավիճակում արձագանքել է ուշ, իրականությանը չեն համապատասխանում։ «Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին, մենք հայերի կողքին ենք եղել ՄԱԿ-ում և ամենուր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակների բոլոր շփումներում։ Հայաստանի կողքին ենք եղել նաև Եվրամիության շրջանակներում դիտորդական առաքելության ստեղծման ժամանակ։ Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան ունենալ բանաձևի նախագիծ, ըստ որի Լեռնային Ղարաբաղի այն հայերը, ովքեր կցանկանան, կարողանան անվտանգ պայմաններում վերադառնալ իրենց տները»,– ասաց Կատրին Կոլոննան։

Հոկտեմբերի3-ինՀայաստանէժամանելՖրանսիայիԱԳնախարարը:

Ֆրանսիայիարտաքինքաղաքականգերատեսչությունընախապեստարածելէրհաղորդագրություն,որԿատրինԿոլոննայինկընդունիՀՀվարչապետՆիկոլՓաշինյանը:ԱյնուհետևԿատրինԿոլոննանՀայաստանիարտաքինգործերինախարարԱրարատՄիրզոյանիհետկտեսակցիԼեռնայինՂարաբաղիցբռնիտեղահանվածանձանց։

«ԱյսառիթովԿատրինԿոլոննանևսմեկանգամկհաստատիՖրանսիայիհանձնառությունըՀայաստանիհետհամագործակցությանը:ՆակհաստատիՖրանսիայիաջակցությունըՀայաստանիինքնիշխանությաննուտարածքայինամբողջականությանըևայդհարցում՝ծայրահեղհետևողականությունը։ԿատրինԿոլոննանկուսումնասիրիՀայաստանիիշխանություններիհետՖրանսիայիհամագործակցությանամրապնդմանկոնկրետմիջոցները՝բոլորոլորտներում»,-նշվածէրՖրանսիայիԱԳՆ-իտարածածհաղորդագրությանմեջ։

ԿոլոննաննաևկվերահաստատիՖրանսիայիաջակցությունըՀայաստանին,ԿովկասումարդարևհարատևխաղաղությանըևԼեռնայինՂարաբաղիհայբնակչությանիրավունքներիհարգմանը:

Հայերեն Français Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել