Ալեն Սիմոնյանը միասնական լինելու կոչ է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է բոլոր հայերին՝ հորդորելով միասնական լինել, բուժել վերքերն ու առաջ գնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում: Գլուխ գովել անցյալով և բաժանվել իրարից: Դու հայաստանցի ես, ես՝ ղարաբաղցի, դու սիրիահայ ես, ես՝ ռուսաստանահայ, ես՝ ապարանցի, դու՝ գյումրեցի, վանաձորցի, երևանցի, հետո օրինակ՝ Երևանում՝ կոմիտասցի, կենտրոնցի, արեշցի, հետո՝ մեր թաղ, ձեր թաղ, մեր շենք, ձեր շենք: Հիմա այս առիթը փորձելու են օգտագործել մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար: Հերի՛ք է, հերի՛ք:

Ախր սպանելուց մեզ առանձին-առանձին չեն սպանում, սպանում են բոլորիս մի տեղում ու մի զարկով»,-նշել է նա:

Սիմոնյանն ընդգծել է՝ չի հավատում, որ այսօր կա մի հայ, որի սրտից արյուն չի գնում, ով ուզում է լինի, որ անկյունում ուզում է լինի և ինչ գաղափարի կրող լինի:

Նրա խոսքով՝ այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել, մենք ոչ դրա ռեսուրսն ունենք, ոչ էլ իրավունքը:

«Հարցեր ունենք շատ իրար, անհամաձայնություններ՝ ավելի շատ, բայց կա գիծ, որը անցնել չի կարելի, վերջացել է այդ լիմիտը վաղուց, վերջացե՛լ է, լսո՞ւմ եք: Հա, ու մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս: Հիմա մի բան կա, որ պետք է անենք՝ միասնական լինենք: Մեր վերքերը բուժենք ու գնանք առաջ: Մեր սարերի պես պինդ ենք, սա էլ կանցնենք, դիմանալ է պետք»,-եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին