ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը. Մեթյու Միլլեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար հասանելիության կարևորությունը։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ ստեղծելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերը նշել է, որ Աղետների արձագանքման թիմը կհամակարգի Միացյալ Նահանգների հումանիտար արձագանքը։

«Այս թիմը կգնահատի իրավիճակը և կորոշի առաջնահերթ կարիքները՝ ավելացնելու օգնությունը և աշխատելու գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ապահովելու համար», - նշել է Միլլերը։

Նա նաև կրկնել է հրադադարը պահպանելու, հումանիտար կարիքների ապահովման կարևորությունը։ Միլլերն ընդգծել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ տարածաշրջան ուղարկել անկախ միջազգային դիտորդական առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ապահովելու թափանցիկություն և վստահություն։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին, դա շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին։

«Կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք մեծապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Կարծում ենք՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են հեռանալ, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են վերադառնալ։ Դա որոշում է, որը նրանք բոլորը պետք է կայացնեն որպես անհատներ, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կարողանան այդ որոշումը կայացնել իրենց համար: Եվ մենք գտնում ենք, որ պետք է անխոչընդոտ հումանիտար հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը կարողանում է ստանալ անհրաժեշտ աջակցությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցություն․ Ուիգմորը գործընկերության հուշագիր է ստորագրում Great Ormond Street Hospital-ի հետ

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ