Քաղաքականություն

Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը

1 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ հարկավոր է դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին, այլապես Բաքվի կողմից բռնությունները կշարունակվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի և տեղի ունեցող էթնիկ զտման պայմաններում ես ևս մեկ բանաձև եմ ներկայացնում, որը, հուսով եմ, կհանգեցնի ԱՄՆ օգնության դադարեցմանը Բաքվին։ Անկախ նրանից, թե ինչ են ասում մեր դիվանագետները, եթե այդ վարչակարգին շարունակվի գումար տրամադրվել, կշարունակվեն նաև նրա կողմից բռնությունները», - գրել է Շիֆը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում