ԱՄՆ-ն ցավակցել է ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնը։

«Մենք խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակական հումանիտար հասանելիություն բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին», - նշված է հայտարարությունում։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի այցին Հայաստան և Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնությանը։

«Ադմինիստրատոր Փաուերը տեղում է, և այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) Միացյալ Նահանգները հայտարարում է լրացուցիչ մարդասիրական օգնության մասին՝ բուժօգնության և այլ արտակարգ կարիքները հոգալու համար՝ օգնելով տեղի համայնքներին տրամադրել օթևան և անհրաժեշտ պարագաներ, ինչպես օրինակ՝ հիգիենայի պարագաներ, վերմակներ և հագուստ՝ բավարարելու Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները», - գրված է հայտարարությունում։

Էդրիեն Ուաթսոնը հիշեցրել է, որ 2020 թ.-ից ի վեր ԱՄՆ-ն աջակցել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև՝ տարհանումների և ընտանիքների վերամիավորման հարցում:

Հայերեն English Español Русский Türkçe

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին