ԼՂ-ից 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց. ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎԱԾ

1 րոպեի ընթերցում

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ՏԱՐԲԵՐԱԿԸ։

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ-ից զոհվածների 125 աճյուն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները:

«Այս պահին կարողացել ենք աճյունների տեղափոխման հարց լուծել: Առաջիկայում կսկսվեն նույնականացման աշխատանքերը: 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոններ»,- նշեց նա:

Հայերեն English Français Русский