Հասարակական

Առաջիկա ժամերին Երևան կբերվեն շտապ օգնության սարքավորումներ. Ֆրանսիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա ժամերին Երևան կբերվեն շտապ օգնության սարքավորումներ. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տեղեկացնում է, որ առաջիկա ժամերին Երևան կբերվեն շտապ օգնության սարքավորումներ՝ օգնելու վիրավորների բուժմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում