Քաղաքականություն

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և մերձավոր պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ համար մտերիմ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի հայ բնակիչների բոլոր իրավունքները», - ասել է Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, հատկապես այս դժվարին օրերին»: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է նաև սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է երրորդ կողմերի միջնորդական ջանքերը, եթե դրանք չեն գործադրվում պարզապես տարածաշրջանում իրենց ներկայությունն արձանագրելու համար։

Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը և «օգնել ինտեգրել Ղարաբաղի հայ բնակչությանը նոր իրականությանը, ապա դա կարելի է միայն ողջունել»։

«Սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում