Պաշտոնական

Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել ԼՂ հայերին վերաբերող օրակարգային հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել ԼՂ հայերին վերաբերող օրակարգային հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարեւոր գործընկերոջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող օրակարգային հարցեր՝ դատապարտելով ադրբեջանցիների էթնիկ զտման հետեւողական քաղաքականությունը: Այս համատեքստում հավանության է արժանացել տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնելու դեսպանի առաջարկը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան:

Նա հավելել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ժողովրդավարության օրակարգին՝ այս հարցում եւս ակնկալելով միջազգային հանրության գործուն աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում