ՀՀ ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերը այպիսին է․

Ընտրողների ընդհանուր թիվը՝824,317

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝234,442կամ28․44%:

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝2,492։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝

  • «Հանրային ձայն» կուսակցություն-22,447կամ9․68%
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-75,494կամ32.57%
  • «Արդար Հայաստան» կուսակցություն-2,600կամ1․12%
  • «Հաղթանակ» կուսակցություն3,960կամ1.71%
  • «Ուժը հայրենյաց» կուսակցություն1,708կամ0.74%
  • «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-2,569կամ1․11%
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն-43,797կամ18․89%
  • «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-781կամ0․34%
  • «Հանրապետություն» կուսակցություն-26,233կամ11.32%
  • «Միացյալ Հայաստան» կուսակցություն-1,277կամ0.55%
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-4,178կամ1.80%
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-2,345կամ1.01%
  • «Ապրելու երկիր» կուսակցություն-8,429կամ3.64%
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-35,807կամ15.45%

Անճշտությունների գումարային չափը՝188։

Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:

Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ
  • «Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ
  • «Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ։

ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ը։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում