ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերը այպիսին է․
Ընտրողների ընդհանուր թիվը՝824,317
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝234,442կամ28․44%:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝2,492։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝
- «Հանրային ձայն» կուսակցություն-22,447կամ9․68%
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-75,494կամ32.57%
- «Արդար Հայաստան» կուսակցություն-2,600կամ1․12%
- «Հաղթանակ» կուսակցություն3,960կամ1.71%
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն1,708կամ0.74%
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-2,569կամ1․11%
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն-43,797կամ18․89%
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-781կամ0․34%
- «Հանրապետություն» կուսակցություն-26,233կամ11.32%
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն-1,277կամ0.55%
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-4,178կամ1.80%
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-2,345կամ1.01%
- «Ապրելու երկիր» կուսակցություն-8,429կամ3.64%
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-35,807կամ15.45%
Անճշտությունների գումարային չափը՝188։
Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ
- «Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ
- «Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ։
ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ը։