Սպորտ

Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը: Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 4 անընդմեջ հաղթանակով` 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության միանձնյա առաջատարն է։ Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը դեռևս վաստակել է 3 միավոր:

Աշխարհի 20 տարեկանների առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 231 շախմատիստներ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից:Մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում