Քաղաքականություն

Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հանդիպել են Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինը և Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրանի դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում` հրապարակելով լուսանկար հանդիպումից։

« Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին ուրբաթ կեսօրին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը և տեղի է ունեցել մտքերի փոխանակում»,- նշված է Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում