Հասարակական

ԿԽՄԿ գրասենյակի դիմաց մի խումբ բժիշկներ պահանջում են Արցախից դուրս բերել վիրավորներին՝ բուժօգնություն ցուցաբերելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում մի խումբ բժիշկներ, որոնք պահանջում են Արցախից դուրս բերել վիրավորներին, կամ իրենց տանեն Արցախ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի կազմակերպիչներից Արեգա Հովսեփյանը հայտարարեց, որ ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են Հայաստանի Հանրապետության բժշկական համայնքի ներկայացուցիչները, որոնք պահանջում են ընդունել իրենց և լսել իրենց պահանջները։

«Նրանք եկել են հստակ պահանջով. այն է, որ այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխեն Հայաստան: Նաև կան այնպիսի բուժաշխատողներ, որոնք կամովին ցանկություն ունեն գնալ Արցախ։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն, մի՛ մոռացեք, թե որն է ձեր առաքելությունը։ Մի շփոթեք չեզոքությունը անտարբերության և անգործության հետ»,- կոչ արեց Հովսեփյանը։

Ակցիայի մասնակից, մանկական օրթոպեդ Վահե Յավրյանն ընդգծեց՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղիղ պարտականությունն է հասանելի դարձնել մարդկանց համար բժշկությունը։

«Որպես բժշկական համայնքի ներկայացուցիչներ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից պահանջում ենք Արցախի Հանրապետությունում գտնվող բոլոր վիրավորներին և հիվանդներին անհապաղ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, քանի որ բոլորս հասկանում ենք, որ ներկա պայմաններում մարդկանց բուժօգնությունը կազմակերպելը Արցախի Հանրապետությունում անհնար է, իսկ առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Մեր երկրորդ պահանջն է հնարավորություն ստեղծել բոլոր այն բժիշկներին, ովքեր կցանկանան մեկնել Արցախի Հանրապետություն տեղում օգնել»,- ասաց Յավրյանը։

Մանկական օրթոպեդի խոսքով՝ ինքը պատրաստ է մեկնել Արցախ, բայց ներկայումս բժշկական պարագաների հագեցվածության առումով, և դեղորայքի առկայության առումով այնտեղ իրավիճակը ծանր է։

«Արդեն 9 ամսից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է, այս ամբողջ ամիսների ընթացքում մեր կապը մեր գործընկերների հետ միշտ եղել է: Տեղյակ ենք, որ ներկայումս բժշկական պարագաների հագեցվածության առումով, և դեղորայքի առկայության առումով իրավիճակը ծանր է։ Արցախի Հանրապետությունը մի այնպիսի վիճակում է, որ բժիշկների ներկայությունը տեղում շատ մեծ օգուտ չի տա առանց դեղորայքի և բժշկական պարագաների»,- ասաց Յավրյանը։

Ակցիայի ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչները բժիշկների մի խմբի ընդունեցին: Գրասենյակում այս պահին քննարկվում են ներկայացված պահանջները։

Հայերեն English Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ 8-րդը երեք օրվա ընթացքում

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

Շիրակի մարզի Հովտուն գյուղում այրվել են անասնագոմերից մեկի տանիքի մի մասը և 2500 հակ անասնակեր

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Ֆոն դեր Լեյենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները