Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, ամեն ինչ կանեն, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

Պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ԼՂ հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է: Եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»:

Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հայրենակիցների՝ ՀՀ հնարավոր հոսքի համար ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջին օրից սկսած: «Մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան «Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ: Մենք մեր գործողություններով ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ ՄԱԿ ԱԽ քննարկման առանցքային շեշտադրումը հենց սրա մասին էր:

Վարչապետը վստահեցրեց՝ ոչ մի բան չեն խնայի:

Փաշինյանի գնահատականը նույնն է՝ ուղիղ սպառնալիք ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա, այս գնահատականը դրական իմաստով շատ քիչ բարելավվել է: Սակայն իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահին կարող է փոխվել:

Վարչապետը նաև նշեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, ուստի կարևորեց հանրության հետ առավել ակտիվ հաղորդակցությունը:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին