Քաղաքականություն

Շառլ Միշելը կոչ է արել Ալիևին ԼՂ հայերի անվտանգության վստահելի երաշխիքներ տրամադրել

1 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը կոչ է արել Ալիևին ԼՂ հայերի անվտանգության վստահելի երաշխիքներ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերին իրավունքների ու անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է բարձրաստիճան եվրոպական պաշտոնյան։

«Նախագահ Միշելը հայտնել է իր ծայրաստիճան հիասթափվածությունը ուժի կիրառման առնչությամբ, ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»,- «ՌԻԱ Նովոստի—ի փոխանցմամբ, ասել է անանուն աղբյուրը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է նաև ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի հումանիտար կարիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում