Մեր պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային եւ հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ եւ խաղաղ Հայաստան ժառանգենք:

Բազմիցս ապացուցել ենք՝ երբ միասնական ենք, կարող ենք անել անհավանականը. Վստահ եմ՝ այժմ նույնպես կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք:

Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, եւ մեր ժողովրդին ու պետականությունը կանգուն պահում: Վճարում ենք անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում ենք առաջ, միասին պայքարում մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար: Արդյոք այն ամենը, ինչը մենք տեսանք այս տարիներին ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին, առաքելություն ունենք եւ սա պատահականություն չէ: Այո՛, այս ամենը պատահական չէ եւ չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է:

Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության եւ պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ, ես դրան հավատում եմ:

Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից եւ միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ եւ մեր ուժերին: Վճռական եւ վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր երեխաների, հանուն մեր անկախության եւ ինքնիշխանության ամրացման:

Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:

Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք»:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ