Քաղաքականություն

ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից է կախված՝ արդյոք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում կընդունվի բանաձև՝ ուղղված ԼՂ ժողովրդի պաշտպանությանը. Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից է կախված՝ արդյոք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում կընդունվի բանաձև՝ ուղղված ԼՂ ժողովրդի պաշտպանությանը. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առաջին հերթին Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից է կախված՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սեպտեմբերի 21-ին նախատեսված հրատապ նիստում կընդունվի բանաձև՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել են ռուս խաղաղապահների կողմից՝ առանց որևէ տարրական անհրաժեշտ պարագաների։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։ Արդյոք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու, թե՞ ոչ։ Դա առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր մյուս անդամներից», - գրել է Մարուքյանը։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, որի նպատակն էր տարածաշրջանում էթնիկ զտումների իրականացումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում