Բաքուն պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության. Օլաֆ Շոլց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- գրել է Գերմանիայի կանցլերը։

Հայերեն English Français Русский Türkçe