Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն ԱՄԷ-ի հետ իրականացնում է նախադեպը չունեցող ծրագրեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ համատեղ իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշորագույն ներդրումային ծրագիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին Երևանում կայացած «Հայաստան-ԱՄԷ» գործարար համաժողովի ժամանակ հայտնեց ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

«Ծրագրերից մեկն Աբու Դաբիի «Մասդար» ընկերության հետ համատեղ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն է: Արդենավարտվել է շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման փուլը։ ՇՄԱԳ-ն իրականացվել է միջազգային ֆինանսական հաստատությունների կատարողականի չափանիշներին համապատասխան: Ներկայումս բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական խոշոր հաստատությունների հետ`կայանի շինարարական փուլը ֆինանսավորելու համար: Առաջիկայում այդ բանակցությունները կավարտվեն, և կայանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա 4-րդեռամսյակում: «Մասդար» ընկերության հետ ներկայումս քննարկվում է երկրորդ`«Այգ-2» արևային կայանի կառուցման նախագիծը, որի հզորությունը կազմելու է 201 ՄՎտ»,- տեղեկացրեց Փափազյանը:

Ռազմավարական նշանակություն ունեցող երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրը, ըստ Փափազյանի, ANIF-իև«Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության ստեղծումն էր, որն էլ անցած տարվա հունիսից սկսել է չվերթներ իրականացնել։ Այս պահին ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 6 ուղղություններով: Առաջիկայում նախատեսվում են նոր չվերթներ ևս:Փափազյանը տեղեկացրեց, որ վերջերս ընկերությունը դիմել և հաջողությամբ ավարտել է գործառնական անվտանգության IOSA աուդիտը՝ դառնալով Հայաստանում IOSA անվտանգության վկայական ունեցող միակ ընկերությունը, ինչն էլ բոլորովին նոր ձեռքբերում է հայկական ավիացիայի ոլորտում:

«Մեր ֆոնդը համագործակցում է իրենց ոլորտներում աշխարհում հայտնի առաջատար ընկերությունների հետ: Այս երկու նախագծերն էլ Հայաստանի համար կարևոր են ոչ միայն ներդրումային տեսանկյունից, այլև Հայաստանում նախադեպը չունեցող չափորոշիչներ են սահմանում: ԱՄԷ-ի գործընկերների հետ մենք արդեն սահմանել ենք նոր չափանիշներ՝ լինի դա «Այգ-1» նախագծի շրջանակում համաշխարհային կարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, թե «Ֆլայ Արնայի» IOSA անվտանգության վկայականը։ Այս նախագծերը բարձրացնում են նշաձողը ոչ միայն կոնկրետ ոլորտում, այլև ինքնին բիզնես միջավայրում»,-նշեց Փափազյանը:

Նա տեղեկացրեց, որ ֆոնդի նպատակն է ընդլայնել համագործակցության շրջանակն արաբ գործընկերների հետ՝ գտնելով ԱՄԷ-ում բազավորված նոր ընկերություններ, որոնք շահագրգռված են Հայաստանում ստեղծել և զարգացնել բիզնես։ ANIF-ի համար առաջնային է համագործակցությունը, որը միտված է ապրանքների արտահանմանը դեպի նոր շուկաներ, ինչպես նաև բարդ տնտեսական բաղադրիչով արտադրությունների խթանումը։ Փափազյանը հավաստիացրեց, որ պատրաստ են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին, որոնք ցանկանում են կապեր ստեղծել մասնավորապես արաբական աշխարհում, որտեղ ANIF-ն ունի հաջող համագործակցության հարուստ փորձ, մանավանդ որ արաբներն էլ բավականին ճկուն են և արագ են արձագանքում փոխշահավետ ծրագրերին՝ հիանալի հասկանալով համատեղ բիզնեսի նրբությունները։

Ի դեպ, Երևանում կայացած հայ-էմիրաթական համաժողովում տեղի են ունեցել ներդրումային գծով B2B հանդիպումներ, որոնց ժամանակ հայկական ընկերությունների ներդրումային ծրագրերը ներկայացվել են ԱՄԷ ներդրողներին։ Մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։ Հանդիպումներին հաջորդել են արտահանման և առևտրի գծով B2B հանդիպումներ, որոնց շրջանակում ներկայացվել են ԱՄԷ-ի խոշոր կազմակերպությունները, հայ արտահանողներն ու ներմուծողները։

Մանվել Մարգարյան

Հայերեն Español Français Русский

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26