Հասարակական

Ադրբեջանը մեկ օրում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մեկ օրում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ևս մեկ հաղորդագրություն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում