Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային առաջարկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս առաջարկի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց. «Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան: Ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Դա միակ գաղափարը չէ, որ ես վերաբերմունք արտահայտեմ»:

Նա հավելեց՝ հարցը պետք է նայել ամբողջության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում