Քաղաքականություն

Էրդողանը հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ քառակողմ հանդիպման առաջարկ է արել

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ քառակողմ հանդիպման առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Էրդողանն այդ մասին հայտնել է Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ իր, ՀՀ վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման և ձեռնարկվելիք քայլերի շուրջ քննարկում ունենալու առաջարկն արդեն փոխանցվել է, որին առայժմ պատասխան չի ստացվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում