91 տարեկանում մահացել է կոլումբիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնակոյում 91 տարեկանում մահացել է կոլումբիացի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Ֆերնանդո Բոտերոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։

Ֆերնանդո Բոտերոն գրոտեսկյան ոճի նկարչության կոլումբիացի վարպետ է, քանդակագործ, ով իրեն անվանում է «ամենակոլումբիացին կոմլումբիացի նկարիչների մեջ»։ Նրա նկարներում համերաշխ ու ներդաշնակ ապրում են կիտչը, գրոտեսկը, պրիմիտիվիզմը, բանահյուսությունը, իտալական վերածնունդը և բարոկոն։

Նկարչի «հնարքը» գեր մարդկանց պատկերելն է, նրա մոտ բոլորը գիրուկ են` մարդիկ, կահույքը, կենդանիները և նույնիսկ խնձորը: Նկարիչը հայտնի դարձավ, երբ 1959 թվականին կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում արժանացավ առաջին մրցանակի:

Երևանի Կասկադ համալիրում ևս տեղադրված են նրա քանդակները, որոնցից ամենահայտնիներն են՝ «Ծխող կինը», «Հույն զինվորը» և «Կատուն»։

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ