Քաղաքականություն

Բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանավեճերը և խորհրդարանական, և քաղաքի ընտրություններում պետք է դարձնել պարտադիր: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր թիմակիցը, Երևանի քաղաքապետի տեղակալը շատ կարևոր բան էր ասել և դիպուկ։ Բանավեճերը և խորհրդարանական, և քաղաքի ընտրություններում պետք է դարձնել պարտադիր և բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի։ Չգիտեմ, թե իրավաբանները ինչ վերլուծություն կանեն, բայց սա քաղաքական առումով կարող է շատ ճիշտ արձագանք լինել։ Բայց, կարծում եմ, որ երևանցին իր քվեարկությամբ բանավեճը, քաղաքական մրցակիցներին և Երևանի ընտրողներին արհամարողներին պետք է զրկի Երևանի քաղաքապետի թեկնածուի գրանցումից։ Դուք այդ հնարավորությունը ունեք»,- ընդգծեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում