Քաղաքականություն

Հարցվածների 22.5 տոկոսը պատրաստվում է քվեարկել Տիգրան Ավինյանի, 13.8 տոկոսը՝ Հայկ Մարությանի օգտին

5 րոպեի ընթերցում

Հարցվածների 22.5 տոկոսը պատրաստվում է քվեարկել Տիգրան Ավինյանի, 13.8 տոկոսը՝ Հայկ Մարությանի օգտին

ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության հարցումների համաձայն՝ հարցվածների 22.5 տոկոսը Երևանի ավագանու ընտրություններում պատրաստվում է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան) կուսակցության օգտին, 13.8 տոկոսը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 12-13-ը ընկած ժամանակահատվածում Երևանում՝ հեռախոսային հարցումների մեթոդով: Եղել է 802 հարցվող:

Հարցվածների 32.7 տոկոսը նշել է, որ ծանոթացել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրին, 67.3 տոկոսը նշել է, որ չի ծանոթացել ծրագրերին:

Մասնակցելո՞ւ են արդյոք երևանցիները ավագանու ընտրություններին. 55 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 13.8 տոկոսը՝ ավելի շուտ այո, 8.4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 20.7 տոկոսը՝ միանշանակ ոչ: Այս հարցին դժվարացել է պատասխանել 2.1 տոկոսը: «Մեր փորձից ելնելով՝ այդ 13.8 տոկոսը, որոնք ասել են, որ ավելի շուտ կմասնակցեն, չեն գնում ընտրությունների: Այնպես որ՝ կարող ենք խոսել 55 տոկոսի մասին, որոնք հստակ ասել են, որ մասնակցելու են: Դա ավելի մեծ ցուցանիշ է, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ»,-ասաց Նավասարդյանը:

Երևանցիներին հարցրել են, թե ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին են պատրաստվում քվեարկել:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Տիգրան Ավինյան. նշել է 22.5 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, Հայկ Մարության. նշել է 14.3 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, Անդրանիկ Թևանյան՝ 7.8 տոկոսը, «Հանրային ձայն» կուսակցությունների դաշինք, Արտակ Գալստյան՝ 6.7 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցություն, Մանե Թանդիլյան՝ 5.7 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցություն, Արտակ Զեյնալյան՝ 5.2 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Դավիթ Խաժակյան՝ 3.8 տոկոս, «Հաղթանակ» կուսակցություն, Վիկտոր Մնացականյան՝ 3.6 տոկոս, «Արդար Հայաստան» կուսակցություն, Նորիկ Նորիկյան՝ 2.3 տոկոս, «Ուժը հայրենյաց» կուսակցություն, Նելլի Հարությունյան՝ 1.9 տոկոս, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, Երվանդ Թարվերդյան՝ 1.3 տոկոս, «Հայաստանի եվրոպական կուսակցություն», Տիգրան Խզմալյան՝ 1.1 տոկոս, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, Սուրեն Պետրոսյան՝ 1.1 տոկոս և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն, Արման Ղուկասյան՝ 1 տոկոս»,-ներկայացրեց Նավասարդյանը:

Այս հարցին դժվարացել է պատասխանել 9.9 տոկոսը, 11.6 տոկոսը հրաժարվել է այս հարցին պատասխանել:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 5-6-ը իրականացված հարցման արդյունքների համեմատ բոլոր կուսակցությունները աճ են գրանցել: Ըստ Նավասարդյանի՝ առավել աճ գրանցած կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, մոտ 6 տոկոսով բարելավել է ցուցանիշը: Ամենանվազ ցուցանիշով բարելավել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, նախորդ հարցման համեմատ 2.5 տոկոսով է աճել ցուցանիշը, նախորդը եղել է 11.8 տոկոս:

Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցերի պատասխաններին, ապա 92.3 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի մասնակցել կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կազմակերպած հանդիպումներին: 4.7 տոկոսը նշել է, որ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումներին, 0.6 տոկոսը նշել է , որ մասնակցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության հանդիպումներին, 0.4 տոկոսը՝ «Ապրելու Երկիր» կուսակցության, 0.4 տոկոսը՝ «Մայր Հայաստան» կուսակցության, 0.1 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը, 0.1 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 0.1 տոկոսը՝ «Հաղթանակ» կուսակցության: «Ինչպես տեսնում ենք՝ գերակշիռ ցուցանիշը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառումներին մասնակցությունն է»,-ասաց Նավասարդյանը:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

Երևան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ

Լիլի Մինասյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

Քաղաքականություն

Լիլի Մինասյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում